հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ալիևին չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի. Հարությունյան

Ալիևին չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի. Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին արած պնդումներին, որոնք ԱՀ նախագահը որակել է  ՛՛խոհանոցային մակարդակի՛՛:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին:

Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների մասին:

Մեկ այլ զավեշտալի դրվագ է նրա անդրադարձը կոռուպցիային ու Հայաստանի միաէթնիկությանը այն դեպքում, երբ հենց ինքը թաթախված է տասնյակ միլիարդ դոլարների հասնող կոռուպցիոն սկանդալներում և հայտնի է ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացվող զանգվածային բռնաճնշումներով, իսկ իր արհեստածին պետությունը՝ հայության նկատմամբ կատարած ցեղասպանական գործողություններով:

Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Նրան չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից և լվանալ գողացած միլիարդավոր նավթադոլարները, եթե անգամ այդ պատրվակով պատերազմ հրահրի՛՛:

  • Կիսվել: