երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևի գլխավորած ցեղասպան քաղաքականությանը պետք է վերջ դրվի. Բրունո Ռետայո

Ալիևի գլխավորած ցեղասպան քաղաքականությանը պետք է վերջ դրվի. Բրունո Ռետայո

Ֆրանսիայի Սենատի ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախում ստեղծված աղետալի վիճակին:

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Կանգնելով արգելափակված Լաչինի միջանցքի առջև՝ ես կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին, որն արգելափակել է է բռնակալ Ալիևը՝ անցյալ տարվա դեկտեմբերին։ Նրա գլխավորած ցեղասպան քաղաքականությանը պետք է վերջ դրվի: Շտապե՛ք՛՛։

  • Կիսվել: