շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալիևի՝ Արցախի բնակչությանն ուղղված սպառնալիքները նախաբանակցային հայտարարություններ են. Սիմոնյան

Ալիևի՝ Արցախի բնակչությանն ուղղված սպառնալիքները նախաբանակցային հայտարարություններ են. Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարի՝ Արցախի բնակչությանն ուղղված վերջին սպառնալիքներին, նշել, որ, իր կարծիքով, դրանք նախաբանակցային հայտարարություններ են:

«Սա նախորդում է գալիք այս բանակցություններին, մշտապես ինքը հայտնի է նման հայտարարություններով, երբ բանակցություններ են սպասվում: Կարելի է ասել՝ ինչ-որ մարտավարություն է, իմ ընկալմամբ, ինչ-որ սանդղակ է դնում, որպեսզի էդտեղից սկսի սակարկել և խոսալ: Ես վստահ եմ նաև, որ ներսում ինքը մեծ խնդիրներ ունի, որովհետև մարդ, որը որ բավականին երկար ժամանակ ընտանյոք հանդերձ զբաղեցնում է ղեկավարի պաշտոն, նա արտաքին թշնամի ստեղծելու կարիք ունի:

ԱԺ նախագահը բացառեց, որ 29.800 քառակուսի կիլոմետրից պակաս տարածքով հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքվի: Նրա խոսքով՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, որի մասին բազմիցս հայտարարվել է:

 

  • Կիսվել: