շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ալավերդու քաղաքային թատրոնը Ստեփանակերտում հանդես է եկել ներկայացմամբ

Ալավերդու քաղաքային թատրոնը Ստեփանակերտում հանդես է եկել ներկայացմամբ

Այսօր՝ հուլիսի 5-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում Ալավերդու քաղաքային թատրոնը ներկայացրել է «Ծապան» բեմադրությունը՝ ըստ Պատրիկ Արտեմիի (Պատվական Շաքարյան) համանուն պատմվածքի։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդու քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանն ասել է, որ ներկայացման սյուժեի հիմքում Մեծ հայրենականի մասնակից, ալավերդցի վետերանի կյանքի պատմությունն է․պատերազմ, աքսոր, մաքառումներ։

Հ. Պապինյան.jpg (1.65 MB)«Ներկայացման մեջ մարմնավորված են նաև նրա զավակները, որոնք մեծանալով հեռանում են հայրենիքից ու ստիպում հորն իրենց հետ ապրել այլ երկրում։ Բայց հարազատ քաղաքի կարոտն ավելի ուժեղ էր նա վերադառնում է Ալավերդի՝ բարձրադիր ժայռերի մեջ իր հիմնած ծապան, որը նրա բարդ ու դրամատիկ կյանքի խորհրդանիշն է»,-պատմել է Հ. Պապինյանը։

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ ներկայացումը կոչ է հանդիսատեսին՝ պահելու ազգայինը, պետությունը, և անելու ամեն ինչ, որ եկող սերունդը չարտագաղթի։

 

  • Կիսվել: