հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ակնայի մոտակայքում հողը մշակելիս խաչքար է հայտնաբերվել

Ակնայի մոտակայքում հողը մշակելիս խաչքար է հայտնաբերվել

Նորագյուղի բնակիչ Արթուր Հակոբյանն Ակնայի (Աղդամ) մոտակայքում հողը մշակելու ժամանակ խաչքար է հայտնաբերել, տեղեկացնում է «Արցախպրես»-ը:

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նօրեն Արմինե Հայրապետյանն   ասել է, որ իրենց կառույցի Ասկերանի աշխատակիցներն այցելել  են տվյալ  տարածք և ծանոթացել  խաչքարին:

«Ըստ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի՝   խաչքարը թվագրվում է 9-10-րդ դարերով»,-ասել է Ա. Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ անցած տարի նույն   տարածքում ևս մեկ խաչքար և   խեցեղենի կտորներ    են    գտնվել: Գտնված երկու խաչքարերն առայժմ նույն տեղում են:

  • Կիսվել: