շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ախտահանման միջոցառումները վերահսկվում են

Ախտահանման միջոցառումները վերահսկվում են

Sննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով  ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը։

Նշենք նաև, որ շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարկման ընթացքը:
 Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր:

 

  • Կիսվել: