ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ հաջակցություն Արցախի

Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ հաջակցություն Արցախի

Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի ու Արցախահայության, գրում է jnews.ge-ն:

«Արդեն 100 օր է ինչ Ադրբեջանի կեղծ բնապահպանների կողմից Արցախը գտնվում է շրջափակման մեջ: 100 օր փակ է կենսական մեծ նշանակություն ունեցող Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը: Աշխարհի տարբեր երկրներում անկացվում են զորակցական հավաքներ ի աջակցություն Արցախի և արցախահայության: Ջավախքում նույնպես կանցկացվի զորակցական հավաք Արցախի շրջափակման 100 օրվա կապակցությամբ: Ուստի դիմում ենք Ջավախահայությանը մասնակցել զորակցական հավաքին, որը տեղի կունենա մարտի 21-ին ժամը 15:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում», – գրված է Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միությունների տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

  • Կիսվել: