երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Աջակցություն՝ Արցախում ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին (տեսանյութ)

Աջակցություն՝ Արցախում ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներին (տեսանյութ)

Գյուղնախարարությունը տեղեկացնում է ջերմոցային տնտեսությունների զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի մասին: Տարիների հետ դրանք վերանայվել, հղկվել են: Մի քանի միջոցառումներից բաղկացած ծրագիրը նպատակ ունի խթանել ջերմատների կառուցումը, նպաստել ջերմատնային տնտեսությունների արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը:

Անհատույց ֆինանսական միջոցներ են տրամադրվում մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրականությամբ, գազով , հեղուկ կամ պինդ վառելիքով ջեռուցվող և շահագործվող ջերմատնային տնտեսություններին: Անհատույց աջակցություն է տրվում նաև նոր ջերմատնային տնտեության կառուցման և ջերմոցներում կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար:

Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի տեսանյութում.

  • Կիսվել: