«Ահավոր իրադրություն է, 120 հազար մարդ շրջափակման մեջ է». ԱՄՆ-ում շարունակվում են ակցիաները
ԱՄՆ-ի տարբեր նահանգներում Լաչինի միջանցքը բացելու պահանջով բողոքի նախաձեռնությունները շարունակվում են: Այս անգամ Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին նախաձեռնել Նյու Յորքի ու Նյու Ջերսիի հայ համայնքի անդամները, նրանց միացել էին նաև հայեր հարևան նահանգներից:
Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։