ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է «Վերջին զանգ»-ի տոնական օրերին ցուցաբերել առավել զգոնություն

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է «Վերջին զանգ»-ի տոնական օրերին ցուցաբերել առավել զգոնություն

Արցախի Հանրապետությունում «Վերջին զանգ»-ի տոնական միջոցառումների կազմակերպմամբ պայմանավորված` ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է բոլոր վարորդներին, հատկապես` դպրոցամերձ փողոցներում, ցուցաբերել առավել զգոնություն, երթևեկել զգույշ և թույլ չտալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ` դժբախտ պատահարներից խուսափելու համար։

ԱՀ Ճանապարհային ոստիկանությունը շրջանավարտների ծնողներին խնդրում է ցուցաբերել ողջախոհություն: Չտրամադրել երեխաներին անձնական օգտագործման ավտոմեքենաները՝ անցանկալի պատահարներից խուսափելու համար:

Կառույցը միաժամանակ զգուշացնում է, որ ճանապարհային ոստիկանությունը կլինի անզիջում, և օրինախախտների նկատմամաբ կկիրառվեն ներգործության խիստ միջոցներ: «Միասին անենք հնարավորը՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար։

Լինենք զգոն և չխախտենք երթևեկության կանոններն ու հասարակական կարգը, որպեսզի մեր շրջանավարտների կյանքի ամենահիշարժան օրերից մեկը՝ «Վերջին զանգ»-ը անցնի առանց արտակարգ հետևանքների և իսկական տոն դառնա»,- ասված է ԱՀ ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

Գերատեսչությունը «Վերջին զանգ»-ի կապակցությամբ շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում պայծառ ու երջանիկ ապագա, հաջողություններ՝ հետագա ուսման մեջ:

  • Կիսվել: