ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը զբաղվածության ծրագրեր է մեկնարկում

ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը զբաղվածության ծրագրեր է մեկնարկում

Արցախի Հանրապետության  սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը մեկնարկում է զբաղվածության ծրագրերի իրականացման գործընթաց:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ  սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից՝ մանրամասնելով, որաԱյդ շրջանակներում մասնավորապես կիրականացվի   «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման» ծրագիրը, որի նպատակը վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովումն է:

Ծրագրի կազմակերպման ոլորտներն են՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման, ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների, պետական, պատմական հուշարձանների, թանգարանների հարակից տարածքների, գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման օժանդակ աշխատանքները:

Նախատեսվում է նաև  «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրման» ծրագիրը, որի նպատակը գործազուրկի՝ իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և հարմար աշխատանքի տեղավորելու համար ցուցաբերվող աջակցության միջոցով զբաղվածության ապահովումն է:

Ծրագրի ամբողջ ժամանակաընթացքի համար գործազուրկին վճարվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով գումար, իսկ գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին՝ աշխատավարձի հավելում:

Հաջորդը  «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման» ծրագիրն է, որի նպատակն  ունկնդրին աջակցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, աշխատանքից ազատման ռիսկի նվազեցման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում: 

Ծրագրի շրջանակներում շահառուին (ունկնդրին) ուսուցման ընթացքում տրամադրվում է ամսական կրթաթոշակ և ճանապարհածախս, իսկ ուսուցումը իրականացնող կազմակերպությանը՝ ծառայության վճար: 

Մյուս «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրման» ծրագիրի նպատակը գործատուի կողմից անմրցունակ անձանց տրվող աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորվելուն նպաստելը: Ծրագրի շրջանակներում անմրցունակ անձի համար գործատուին տրվում է փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով: Բացի այդ, շարժողական և տեսողական խնդիր ունեցող հաշմանդամին ուղեկցողի համար նախատեսվում է 6 ամիս ժամկետով փոխհատուցման վճարում:

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների՝ աշխատանքի վայրում ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման միջոցով կայուն զբաղվածության, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց կայուն զբաղվածության ապահովման նպատակով էլ կիրականացվի  «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրման» ծրագիրը:

Դրանում ներառված են հետևյալ երկու ենթածրագրերը, որոնք աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ առանձին՝ 1-ն ենթածրագրով աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռք բերման համար տրամադրվում է միանվագ փոխհատուցում գործատուին, իսկ 2-րդ ենթածրագրով հաշմանդամություն ունեցող գործազուրկների աշխատատեղի հարմարեցման համար գործատուին տրվում է միանվագ փոխհատուցում: 

Ծրագրերում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք, իսկ առաջին ծրագրի դեպքում՝ համայնքների ղեկավարները կարող են դիմել ԱՀ ՍԶՄ նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժիններ կամ նախարարության աշխատակազմի՝ աշխատանքի և զբաղվածության բաժին, ինչպես նաև մանրամասների համար զանգահարել նշված հեռախոսահամարներով.

Ստեփանակերտի տարածքային բաժին. 047 94 52 69

Ասկերանի տարածքային բաժին. 047 67 73 38

Մարտունու տարածքային բաժին. 047 82 18 57

Մարտակերտի տարածքային բաժին. 047 42 20 99, 42 13 38

ՍԶՄ նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին. 047 94 21 40:

  • Կիսվել: