չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ԱՀ շրջափակման հետևանքով աշխատանքից ազատվածները դրամական աջակցություն կստանան․ տնտեսվարողների ցանկ

ԱՀ շրջափակման հետևանքով աշխատանքից ազատվածները դրամական աջակցություն կստանան․ տնտեսվարողների ցանկ

Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ երկրում սոցիալ-տնտեսական հետեւանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի Արցախում  փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որեւէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ եւ 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչեւ 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։

Նշված տնտեսավարող սուբյեկտների ցանկին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով։

  • Կիսվել: