հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՀ պետնախարարը ներկայացրել է նորանշանակ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանին

ԱՀ պետնախարարը ներկայացրել է նորանշանակ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանին

Մարտի 9-ին ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ԱՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարար Գեորգի Հայրիյանին, ով հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով պաշտոնը ստանձնել էր նախօրեին:

Պետնախարարն ընդգծել է գյուղոլորտում այլ՝ առավել թափանցիկ, գյուղացուն «ավելի մոտ կանգնելու» և այդ մոտեցմամբ նոր ծրագրերի մշակման ու իրագործման անհրաժեշտությունը:

«Պարենային անվտանգության խնդրի լուծումը մեծապես կախված է գյուղատնտեսության ոլորտում գրանցված հաջողություններից: Դրա համար է, որ այս ոլորտի պատասխանատուների և, ընդհանրապես, աշխատողների վրա մեծ պատասխանատվություն է դրված: Առկա մարտահրավերները ունակ ենք լուծելու համախմբված ու հետևողական աշխատանքի արդյունքում»,- նշել է Գ. Ներսիսյանը և հաջողություն մաղթել անձնակազմին առաջիկա անելիքներում:

  • Կիսվել: