շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ պետնախարարն Առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

ԱՀ պետնախարարն Առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է առողջապահության նախարարության աշխատակազմի և նախարարության ենթակա ստորաբաժանումների պատասխանատուների հետ ու ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանին:

Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Սամվել Ավետիսյանին կատարած աշխատանքի համար, իսկ նախարար Վարդան Թադևոսյանին մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում պետական նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության աշխատանքի արդյունավետության շարունակական ապահովման անհրաժեշտությունը: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ բնակչության առողջության պահպանումը պետության կողմից կարևորագույն խնդիրներից մեկն է, որի լուծումները քայլ առ քայլ տրվելու են ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրականացվող պետական ծրագրերի միջոցով:

«Առաջիկայում մենք հնարավորություն կունենանք համակարգի բարեփոխումները շարունակել ավելի մեծ ծավալով: Այդ թվում մենք անզիջում պայքար կմղենք բուժհիմնարկներում առկա մի շարք արատավոր երևույթների դեմ, որոնց բախվում են մեր քաղաքացիները: Մի կողմից մենք պետք է բուժաշխատողներին ապահովենք արժանապատիվ վարձատրությամբ, մյուս կողմից արմատախիլ անենք կոռուպցիոն որոշ դրսևորումներ: Այս հարցում ակնկալում եմ առողջապահության ոլորտում իրենց ծառայությունն իրականցնող յուրաքանչյուր անձի համարձակությունը, պատրաստակամությունն ու համառությունը», - իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում ոլորտի առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ:

  • Կիսվել: