կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ

ԱՀ պետնախարար Սամվել Շահրամանյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ

Օրերս Արցախի Հանրապետության պետնախարար Սամվել Շահրամանյանը խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խմբակցությունների անդամների և անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի հետ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ քննարկվել են Արցախում օր-օրի խորացող ճգնաժամային իրավիճակը և դրանից բխող խնդիրները որոշակի չափով մեղմելու ուղղությունները:
 
Հանդիպումներին անդրադարձ է եղել Արցախի ներքաղաքական կացությունը, առաջիկայում սպասվող Հանրապետության նախագահի ընտրությանը:
 

  • Կիսվել: