ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ պարետը տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կորոնավիրուսի պատճառով ոլորտին հասցված վնասները

ԱՀ պարետը տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կորոնավիրուսի պատճառով ոլորտին հասցված վնասները

Այսօր ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն ընդունել է Արցախում գործող տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների, որի ընթացքում քննարկվել են նոր տիպի կոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակից բխող սահմանափակումների պատճառով ոլորտին հասցված վնասները:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Մտահոգությունները հիմնականում կապված էին զբոսաշրջիկների՝ Արցախի Հանրապետություն մուտքի սահմանափակումներին, որոնց պատճառով զբոսաշրջության ոլորտը կրում է լուրջ նյութական վնասներ:

Ժ. Միրզոյանի խոսքով՝ Պարետի որոշումներով թուլացվելու են ՀՀ-ից Արցախ մուտքի սահմանափակումները՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում:

Առանձնակի կարևորվեց նաև ԱՀ տարածքում Պարետի որոշումներով սահմանված բոլոր կանոնների խիստ պահպանումը, հատկապես կազմակերպությունների կողմից վերահսկողության սահմանումը:

 

  • Կիսվել: