ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ պարետն այցելել է Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ

ԱՀ պարետն այցելել է Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը այցելել է Մարտունու շրջանի Նորշենի համայնք, որտեղ կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

Շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի ուղեկցությամբ ԱՀ պարետը ծանոթացել է համայնքում իրականացվող աշխատանքներին, քննարկել մի շարք կազմակերպչական և այլ բնույթի հարցեր: Ժիրայր Միրզոյանը հետաքրքրվել է իրականացվող հակահամաճարակաբանական միջոցառումներից, ապա այցելել բուժկետ՝ ծանոթանալու առկա հնարավորություններին՝ աշխատանքային պայմաններից մինչև դեղորայքային ապահովվածություն:

Պարետը հանդիպել է նաև բնակիչների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, պատասխանել հետաքրքրող հարցերին: Նորշեն կատարած շրջայցի վերջին կանգառը գյուղի տարածքում ոստիկանության կողմից տեղադրված անցակետերում էր, որտեղ պարետը ծանոթացել է տեղում կազմակերպվող գործընթացներին:
 

  • Կիսվել: