ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ նախագահը ծանոթացել է ոստիկանության ծառայողների պարապմունքներին (տեսանյութ)

ԱՀ նախագահը ծանոթացել է ոստիկանության ծառայողների պարապմունքներին (տեսանյութ)

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում կից հրապարակելով իր այցի վերավերյալ տեսանյութը։  

«Մենք պիտի գիտակցենք, որ պաշտպանության բանակի հիմնկանի ռեզերվն ենք, պահուստային ուժերն ենք եւ ինչ-որ տեղ անհրաժեշտության դեպքում մենք պետք է նրանց հետ զուգահեռ իրականացնենք տրված մարտական խնդիրները։ Սեպտեմբերի մեկից աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու ձեր մոտ»,- ասել է նախագահը ոստիկանության ծառայողներին։

Ֆեյսբուքում արված հրապարակման մեջ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականիս համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:

Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում:

«Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում:

Հ.Գ.

Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»։

  • Կիսվել: