շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
ԱՀ նախագահը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները

ԱՀ նախագահը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախատեսում է ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Այս մասին Հարությունյանը հայտնել է մայրաքաղաքում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ։

«Մայրաքաղաքի մի քանի թաղամասերում բնակիչների հետ հանդիպումներս առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան լուծումներ առաջարկելու նպատակն ունեին: Առաջիկա տարիներին նախատեսում ենք ամբողջությամբ լուծել Ստեփանակերտի՝ վթարային վիճակում գտնվող շենքերի և բարեկարգման ենթակա փողոցների խնդիրները: Աշխատանքները լայն թափով սկսված են»,- նշել է Արցախի նախագահը:

Նրա խոսքով՝ Ստեփանակերտի զարգացումը, նրա ներկայանալի տեսքի ու գրավչության ապահովումը իրենց հիմնական առաջնահերթություններից է, որին պետք է հասնեն միասնաբար՝ սրտացավ ու նվիրված աշխատանքով:

 

  • Կիսվել: