երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ԱՀ նախագահը Ջալալ Հարությունյանի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ապաստարանների կառուցման հետ կապված հարցեր

ԱՀ նախագահը Ջալալ Հարությունյանի և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ապաստարանների կառուցման հետ կապված հարցեր

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին գրառում է կատարվել ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում։

«Քննարկել ենք քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում մեր երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում»,-գրել է նա:

 

  • Կիսվել: