ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ նախագահն այցելել է Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոն

ԱՀ նախագահն այցելել է Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոն և ծանոթացել իր կողմից տրված հանձնարարականի կատարման ընթացքին:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր քաղաքաշինության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ կրկին այցելել եմ Ստեփանակերտում կառուցվող «Մոր և մանկան» առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ և ծանոթացել օրեր առաջ իմ կողմից տրված հանձնարարականի կատարման ընթացքին:

Քաղաքաշինության նախարարը զեկուցեց, որ աշխատանքներում ներգրավված են 20 շինարարական կազմակերպություններ և հավաստիացրեց, որ գործընթացն ավարտին կհասցվի նախանշված ժամկետներում»:

  • Կիսվել: