շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՀ նախագահի հրամանագրով Արցախի մարզաշխարհի և կրթության բնագավառի մի խումբ գործիչների շնորհվել են պատվավոր կոչումներ

ԱՀ նախագահի հրամանագրով Արցախի մարզաշխարհի և կրթության բնագավառի մի խումբ գործիչների շնորհվել են պատվավոր կոչումներ

Մարտի 31-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում պարգևատրման արարողություն էր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի մարզաշխարհի և կրթության բնագավառի մի խումբ գործիչների շնորհվել են պատվավոր կոչումներ.

Կրթության բնագավառում երկարամյա արդյունավետ գործունեության և ունեցած նշանակալի վաստակի համար Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Սերգեյի Գաբրիելյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում:
Արցախում մանակապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ժան Մուրադի Ապրեսյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Արցախում կիոկուշին կարատե մարզաձևի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար «Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կիոկուշին կարատեի մարզիչ Արմեն Ավետիսի Պետրոսյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Արցախում ուժային եռամարտ մարզաձևի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Արցախի Հանրապետության ուժային եռամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արկադի Ալախվերդի Զաքարյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում կազմակերպական արդյունավետ գործունեության համար Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության մարզական կազմակերպությունների և ֆեդերացիաների հետ համագործակցության և մարզակառույցների աշխատանքների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Գրիգորի Ալեքսեյի Առաքելյանին շնորհվել է Արցախի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում:

Արցախում ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար «Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Արմեն Ալբերտի Մուրադյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:

Արցախում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի բարձրագույն խմբի դարպասապահների պատասխանատու մարզիչ Էդուարդ Ալբերտի Բաղդասարյանին շնորհվել է Արցախի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում:
Նախարար Նորայր Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել պարգևատրվողներին սպորտի, կրթության ու գիտության բնագավառներում տարիներ շարունակ կատարած անխոնջ ու արդյունավետ աշխատանքի, ներդրած ավանդի համար ու մաղթել նորանոր ձեռքբերումներ:

  • Կիսվել: