ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ՝ Արցախում ստեղծված իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և խոչընդոտների վերաբերյալ

ԱՀ ՄԻՊ-ը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ՝ Արցախում ստեղծված իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և խոչընդոտների վերաբերյալ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ։
 
Փաստաթերթիկը ամփոփում է ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի ընթացքում արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են սննդի բացակայության պայմաններում աշակերտների և ուսանողների թերսնվածությունը, ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ օժանդակ նյութերի բացակայությունը, հանրային տրանսպորտի բացակայությամբ պայմանավորված ուսումնական պրոցեսի մասնակիցների տեղաշարժի խնդիրները, կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանության անհնարինությունը և մի շարք այլ խնդիրներ։
 
Փաստաթերթիկը ներկայացվել է կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, այն հասանելի է հետևյալ հղումով՝
 
 
 

  • Կիսվել: