ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՀ ԿԳՄ և ՀՀ ԿԳՄՍ նախարարներն անդրադարձել են «Հայ  եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու խնդրին

ԱՀ ԿԳՄ և ՀՀ ԿԳՄՍ նախարարներն անդրադարձել են «Հայ  եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու խնդրին

Նոր ուսումնականում հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսվելու նպատակով արվելու է առավելագույնը:

 այս  մասին   երեկ՝  հուլիսի   7-ին,   ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար   Արայիկ  Հարությունյանի  հետ  հանդիպմանն  ասել  է  ԱՀ կրթության, գիտության և մշակույթի   նախարար   Լուսինե   Ղարախանյանը:
 
Նրա  խոսքով՝   մինչև  100   աշակերտ  ունեցող   դպրոցներում   կենդանի      ուսուցումը   կկազմակերպվի  մեկ   հերթով, իսկ   100  և  ավելի  աշակերտ  ունեցող     ուսումնական   հաստատություններում՝  երկհերթ    ուսուցում  կլինի:
 
Հանդիպմանը,  խոսելով    թղթային  դասամատյանների  մասին, Ա. Հարությունյանն  ասել է, որ    պետք  է   անցնել  էլեկտրոնային  եղանակի. գործընթացը  սկսված  է  ՀՀ-ում:
 
Նա   նաև  տեղեկացրել է, որ  նոյեմբերին   հայտարարվելու  է  դպրոցական   նոր  դասագրքերի  մշակման մրցույթ: Այդ  աշխատանքներում   առաջարկություն  է  եղել  փորձագիտական  հանձնաժողովներում  ընդգրկել   նաև  արցախցի    մասնագետներին:   Նոր   դասագրքերը  նախատեսվում  է   շրջանառության  մեջ  դնել 2022  թվականից: 
 
Հանդիպմանն  անդրադարձ  է  կատարվել   նաև  «Հայ  եկեղեցու   պատմություն»    առարկան  դպրոցական  ծրագրից  հանելու   խնդրին:
 
Լուսինե  Ղարախանյանը   հարցը մտահոգիչ   է  համարել՝  նշելով, որ   առաջիկայում  քննարկումներ    են   անցկացվելու    տվյալ   խնդրի   շուրջ:
 
Նախարարը  մասնավորապես  ընդգծել է. «Եթե  «Հայ  եկեղեցու   պատմություն»    առարկայի  պատմական  մասը  ներառվելու  է    «Պատմություն»  առարկան  ուսուցանելու  գործընթացում, ապա    քրիստոնեության  բարոյագիտության   մասը  պետք  է      այլ   ձևերով  կյանքի  կոչել»: 
 
Լուսինե  Ղարախանյանը  և   Արայիկ  Հարությունյանն  անդրադարձ  են  կատարել    ոլորտին  առնչվող  այլ  հարցերի  ևս:

  • Կիսվել: