երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ վարորդական իրավունքից զրկվածին համաներում շնորհելու վերաբերյալ

ԱՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ վարորդական իրավունքից զրկվածին համաներում շնորհելու վերաբերյալ

Արցախի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու կամ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար վարորդական իրավունքից զրկելու ձևով վարչական տույժից ազատելու մասին համաներում հայտարարելու օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

՛՛Ազգային ժողովի կողմից այն ընդունվելու պարագայում, վարորդական իրավունքից զրկված մի շարք քաղաքացիներ, ովքեր իրենց ապրուստի միջոցը հայթայթում էին վարորդությամբ, կազատվեն վարչական տույժից ու կունենան վարորդական իրավունք ձեռք բերելու և իրենց նախկին աշխատանքով զբաղվելու հնարավորություն՛՛:

 

  • Կիսվել: