ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ կառավարությունն ու Zangi-ն հուշագիր են ստորգրել. կստեղծվի ArtsakhX կապի ժամանակակից և պաշտպանված համակարգը

ԱՀ կառավարությունն ու Zangi-ն հուշագիր են ստորգրել. կստեղծվի ArtsakhX կապի ժամանակակից և պաշտպանված համակարգը

Այսօր Արցախի կառավարության և Zangi ընկերության միջև ստորգրվեց հուշագիր՝ կապի ժամանակակից և պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Պրոյեկտը կանվանվի ArtsakhX։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընկերության գլխավոր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը:

՛՛Իրականում աշխատանքները սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, և համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր Արցախցիների համար։ ArtsakhX-ը ունի հետևյալ առանձնահատկությունները՝

– Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։

– Սերվերները և ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի Հանրապետության տարածքում։

– Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել ապահովելով կապ Արցախի ներսում։

– Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման և նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։

ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի և մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։

ArtsakhX-ը ստեղծվել և սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով։

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստեցին ArtsakhX-ի իրականացմանը՛՛։

  • Կիսվել: