ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ համապետական ընտրություներին մասնակցող թեկնածուների կողմից ինքնաբացարկ չի ներկայացվել. ԿԸՀ

ԱՀ համապետական ընտրություներին մասնակցող թեկնածուների կողմից ինքնաբացարկ չի ներկայացվել. ԿԸՀ

Մարտի 21-ի ժամը 18:00-ին լրացել է ընթացիկ տարվա մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կամ դաշինքների անդամ կուսակցությունների) ինքնաբացարկի դիմում ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։

ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել:
 
Այսպիսով՝ մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն (թղթի չափսը` 297մմ x 210մմ), իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն (թղթի չափսը` 200 մմ x 420 մմ)` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:
 
Տեղեկացնենք նաև, որ այսօրվա դրությամբ  դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են 14 հասարակական կազմակերպություններ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ,  ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:

  • Կիսվել: