շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՀ գյուղնախարարը հանդիպել է բուսաբուծության ոլորտում տնտեսավարող սուբյեկտների հետ

ԱՀ գյուղնախարարը հանդիպել է բուսաբուծության ոլորտում տնտեսավարող սուբյեկտների հետ

Հունվարի 18-ին ԱՀ գյուղատնտեսության նախաարար Հրանտ Սաֆարյանը հանդիպել է բուսաբուծության ոլորտում տնտեսավարող մի շարք սուբյեկտների հետ:

Նախարարը նախ անդրադարձել է ստեղծված իրավիճակում, եղած հնարավորությունների սահմաններում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անհարաժեշտությանը՝ նշելով, որ կառավարությունը որոշ հարցերում կցուցաբերի համապատասխան օժանդակություն, ապա լսել ներկաների հարցերն ու առաջարկությունները:

Շրջափակման պայմաններում բուսաբուծության ոլորտում տնտեսավարողներին հուզող հիմնական խնդիրներն են՝ դիզվառելիքի անբավարար քանակն ու ջերմոցների կահավորման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի բացակայությունը:

Առաջարկություններ են հնչել ոլորտում գործող աջակցության ծրագրերի որոշ կետերի վերանայման ուղղությամբ, շրջաններում և համայնքներում գրագետ գյուղատնտեսների խորհրդատվական ծառայությունների մշտական հասանելիության անհրաժեշտության, չջեռուցվող ջերմոցները պետական աջակցությամբ ջեռուցվող դարձնելու վերաբերյալ:

Հրանտ Սաֆարյանը հավաստիացրել է, որ բոլոր առաջարկությունները հանգամանորեն կքննարկվեն և հնարավորության դեպքում դրանց կտրվեն դրական լուծումներ:

  • Կիսվել: