երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՀ Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են  հացահատիկայինների  բերքահահավաքը ժամանակին և  արդյունավետ  կազմակերպելու հարցերը

ԱՀ Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են հացահատիկայինների բերքահահավաքը ժամանակին և արդյունավետ կազմակերպելու հարցերը

Մայիսի 30-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը, մասնակցությամբ՝ շրջանների վարչակազմերի ղեկավարների, գյուղբաժինների վարիչների, ինչպես նաև ԱՀ ԳԳԱՀ տնօրեն Հ. Ադամյանի, հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու հանրապետությունում մեկնարկելիք հացահատիկայինների բերքահավաքին վերաբերող հարցեր: 

Ինչպես մանրամասնել են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից՝  գերատեսչության ղեկավարը ներկաների հետ քննարկել է այդ աշխատանքների հնարավորինս արդյունավետ կազմակերպման հնարավորությունները:

«Հաշվի առնելով աշնանացանի ցանքսերի ոչ բարվոք վիճակը, գերկարևոր է հացահատիկի բերքահահավաքը կազմակերպել առավելագույնս արդյունավետ, առանց կորուստների ու նախատեսված ժամկետներում»-ընդգծել է նա:

Ըստ Գեորգի Հայրիյանի, կառավարությունը կօգտագործի հնարավոր բոլոր միջոցները, ապահովելու անհրաժեշտ մատակարարումները՝ դիզվառելիքի, գյուղատնտեսական տեխնիկայի պահեստամասերի և անհրաժեշտ այլ նյութերի մասով:

Ներկաներին հորդորվել է նաև հացահատիկայինների հնձի ընթցքում գոյացած ծղոտները հավաքելու և տեսակավորելու՝ ստեղծված պայմաններում որպես անասնակեր օգտագործելու նպատակով:

Մանրամասն քննարկվել են ցանքատարածքների՝ առաջիկա աշնանացանին նախապատրաստելու հարցերը: 
խոսվել է կարտոֆիլի բերքի մի մասի պահեստավորման հնարավորությունների մասին՝ ձմռան ամիսներին բնակչության պահանջարկն ապահովելու նպատակով: 

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԱՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տ. Առստամյանը, նախարարի տեղակալ Վ. Ավետիսյանը, ԱՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ա. Բադալյանը:

  • Կիսվել: