ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 31 տոկոսով

ԱՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 31 տոկոսով

Արցախի Հանրապետությունում 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, նվազել է 31,7 տոկոսով:

Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ասել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով 2023 թվականի հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները:

«Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նախորդ տարվա համեմատ կրճատվել է մեկ քառորդով: Շուրջ 30 տոկոսով նվազել է նաև մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակն ու թռչունների թիվը: Ավելի քան 27 տոկոսով աճել է խոզերի գլխաքանակը»,-նշել է Մ. Մինասյանը:

ԱՎԾ նախագահի խոսքով՝ շուրջ 39 տոկոսով նվազել են նաև մսի արտադրության ծավալները, կաթինը՝ 26 տոկոսով, իսկ ձվի արտադրությունն աճել է 6.6 տոկոսով:

  • Կիսվել: