ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին ու նրանց հնչեցրած ուղերձները:

Թովմասյանի խոսքը ներկայացնում ենք ստորև.
 
«Կոռնիձորի հանրահավաքի սիրելի' մասնակիցներ
 
Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։
 
Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։
 
Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։
 
Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը՝ անփոփոխ։
 
Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով՝ փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։
 
Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և կամքով լցված Արցախի ապաշրջափակման և արցախահայության՝ իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությամբ։
 
Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։
Աստված պահապան համայն հայությանը»։
 
Ավելի վաղ հայտել էինք, որ «Կամավորական շարժում» ՀԿ հանրահավաք  է անցկացնում Կոռնիձորում։

 

«Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին ոչ ասելու,

Արցախին և Հայաստանին տեր լինելու մեր որոշումը վերահաստատելու,

Ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար՝https://infoport.am/am/news/politics/kornidzori-erti-masnakicnery-sahmanin-irenc-mtahogutyuny-haytnecin-arcakhum-steghtsvats-vitchaki-arnchutyamb

Հրավիրում ենք բոլորին մայիսի 20-ին, ժամը 12։00-ին մասնակցելու Կոռնիձորում՝ Հաքարի կամուրջի սկզբնամասում կայանալիք հանրահավաքին»,- ասվում է շարժման տարածած հայտարարության մեջ:

Հավելենք նաև, որ Կոռնիձորի երթի մասնակիցները սահմանին իրենց մտահոգությունը հայտնեցին Արցախում ստեղծված վիճակի առնչությամբ

  • Կիսվել: