ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ. ինչ են քննարկել

ԱՀ ԱԺ նախագահը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ. ինչ են քննարկել

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ: Քննարկվել են ամառային շրջանում խորհրդարանական աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Խորհրդարանի նախագահը, անդրադառնալով իր խոհրդարանական գործունեությանը, շեշտել է, որ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանն իր խորհրդարանական կյանքի ամենադաժան, բայց միևնույն ժամանակ պատվաբեր նստաշրջանն էր, որն անցել է ադրբեջանական ագրեսիայի, բռնաճնշումների և շրջափակման պայմաններում: «Այն թվով 46-րդն է, չհաշված արտահերթ նստաշրջանները: Իսկ հերթական և արտահերթ, միջխորհրդարանական խմբերի և շրջանակների հետ համատեղ, հանդիսավոր և հատուկ նիստերին իմ մասնակցության թիվը հատել է 1000-ի սահմանը», - ասել է Արթուր Թովմասյանը:

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 7-րդ նստաշրջանով նախատեսված բոլոր օրենքների նախագծերը կյանքի են կոչվել, իսկ Սահմանադրական փոփոխությունների մասին նախագծին կանդրադառնան ԱԺ գալիք նստաշրջանում:

Նա ընդգծել է, որ չնայած պատգամավորների համար արձակուրդային ամիսներ են, խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքները երկրի համար հրատապ հարցերի շուրջ:
Ազգային ժողովի նախագահը անդրադարձել է շրջափակման պայմաններում ծագող խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

  • Կիսվել: