չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ընդունել է «Ազատ Արցախ» թերթի պատասխանատուներին

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ընդունել է «Ազատ Արցախ» թերթի պատասխանատուներին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի պատասխանատուներին՝ գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը կարևորել է հանրապետական թերթի պատմական նշանակությունը՝ ընդգծելով հատկապես խորհրդային և պատերազմական տարիներին՝ տեղական տեղեկատվության եզակի աղբյուրներից մեկը լինելու լրատվամիջոցի առաքելությունը:

Ազգային ժողովի նախագահը խոսել է նաև ժամանակակից աշխարհում տպագիր մամուլի ասպարեզում առկա ճգնաժամի մասին, որից անմասն չի մնում նաև «Ազատ Արցախ» թերթը: Արթուր Թովմասյանը պատրաստակամություն է հայտնել գալիք տարվանից նաև խորհրդարանի աջակցությամբ նպաստել թերթի զարգացմանը և հետագա կայացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր, գործադիր տնօրեն Նորեկ Գասպարյանն ԱԺ նախագահին է ներկայացրել թերթի հանրայնացման և հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նորեկ Գասպարյանի խոսքով՝ առաջիկայում պլանավորում են լրատվամիջոցի գործունեությունը կազմակերպել գործակալության ձևաչափով, ինչը հնարավորություն կընձեռի կիրառել տեղեկատվության սփռման նոր գործիքակազմ և նոր ձևաչափ:

  • Կիսվել: