ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ազատամարտիկների հարազատների միությունների նախագահներին

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է ազատամարտիկների հարազատների միությունների նախագահներին

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին ընդունել է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանին և Զոհված ազատամարտիկների միության նախագահ Աթուր Առուստամյանին:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը կարևորել է կառույցների գործունեությունը և վստահեցրել, որ դրանք կգնտվեն իր մշտական ուշադրության և հոգածության ներքո:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և փոխգործակցության առաջարկի համար՝ հյուրերը ԱԺ նախագահին են ներկայացրել կառույցների գործունեության ընթացքում առաջացող խնդիրներն ու առանձնացրել հիմնական ուղղությունները:

Հանդիպման ավարտին Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը խորհրդարանի նախագահին պարգևատրել է «Հայրենիք և հավատ» մեդալով՝ տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

  • Կիսվել: