չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է «Արցախի ռամկավար ազատական կուսակցության» ներկայացուցիչներին

ԱՀ ԱԺ նախագահն ընդունել է «Արցախի ռամկավար ազատական կուսակցության» ներկայացուցիչներին

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր` մայիսի 30-ին, ընդունել է «Արցախի ռամկավար ազատական կուսակցության» ներկայացուցիչներին:

Արթուր  Թովմասյանն  ասել է, որ    «Արցախի   ռամկավար  ազատական   կուսակցություն»-ն  այն   քաղաքական   կառույցներից  է, որը    հայապահպանության        գործում   մեծ  դեր  ունի:
 
Ըստ   ԱԺ  նախագահի՝  իր    հանդիպումների    շարքը  իմաստավորվում  է նրանում, որպեսզի Արցախի  բոլոր   քաղաքական  ուժերը    լինեն  միասնական   ու   հանդուրժող:
 
«Մեր   նպատակն  է, որպեսզի   Խորհրդարանի  աշխատանքները   հնարավորության  սահմաններում  լինեն    թափանցիկ   ու հանրությանը  հասանելի: Յուրաքանչյուր օրենքի   նախագիծ  ընդունելուց առաջ փորձելու ենք  այն տեղադրել  կայքում՝ արտախորհրդարանական ուժերի  և անհատների կարծիքները   լսելու    և   քննարկելու  նպատակով:  Մարդը   պետք  է   արժեք    դառնա  Արցախում: մենք  պետք  է  լինենք  մարդասեր, և   դա   չպիտի  լինի   լոկ   խոսքեր, այլ՝  պետք  է  գործով  ապացուցենք»,-մասնավորապես  ասել է   Ա. Թովմասյանը   և   ներկայացրել    օրակարգային   հարցերը:
 
Ըստ   «Արցախի   ռամկավար  ազատական   կուսակցության»      ղեկավար  Բարդուղ  Գալստյանի՝    արտախորհրդարանական   ուժերը     ոչ   պակաս   սրտացավ  են   Արցախի   զարգացման   գործում  և  պատրաստակամ  են   իրենց  ներուժն  օգտագործելու  հայրենիքի  զարգացման  և  շենացման  գործում:

  • Կիսվել: