հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ ԱՎԾ-ն հաշվետվություն է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների վերաբերյալ

ԱՀ ԱՎԾ-ն հաշվետվություն է ներկայացրել արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների վերաբերյալ

Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտների հաշվետվություն է ներկայացրել (2021թ. հունվար-օգոստոսին):

Հաշվետվությունը ներկայացնում ենք ստորև. 
 
Գյուղատնտեսություն
 
Ըստ վիճակագրական հաշվետվությունների՝ 2021թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված խոշոր եղջերավոր կենդանիների թիվը կազմել է 21.9 հազար (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 55.7%-ով), խոզերինը` 12.2 հազար (նվազել է 57.0 %-ով), ոչխարներինը և այծերինը` 33.6 հազար գլուխ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 47.0%-ով) թռչուններինը` 368.5 հազար թև (նվազել է` 22.5 %-ով):
 
Սպանդի համար իրացված կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 48.7 հազար ց, արտադրվել է կաթ` 181.5 հազար ց, հավի ձու 13029.3 հազար հատ, խուզվել է 1109.1 ց բուրդ, արտադրվել է 122.5 ց մեղր: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ մսի արտադրությունը նվազել է 33.1 %-ով, կաթինը` 52.4 %-ով, ձվինը` 58.6 %-ով, բրդինը՝ 46.4%-ով, մեղրինը՝ 21%-ով:
 
Արդյունաբերություն
 
2021թ. հունվար-օգոստոսին ընթացիկ գներով, արտադրվել է 54.1 մլրդ դրամ արդյունաբերական արտադրանք:
 
Արդյունաբերական արտադրանքի իրացվելիությունը կազմել է 95.8%, ընդ որում, ԱՀ տարածքից դուրս իրացումը կազմել է ընդհանուրի 43.8%-ը:
 
Արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 43.6%, այդ թվում հանքագործական արդյունաբերությունում և բացահանքերի շահագործման ոլորտում 28.9%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 52.4%, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում` 74.8%, մշակող արդյունաբերությունում` 649 %:
 
Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը 2021թ. հունվար-օգոստոսին ըստ ոլորտների հետևյալն է.
 
Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում- 49.7%
 
Մշակող արդյունաբերություն –26.9%
 
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում – 22.6%
 
Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում – 0.8%:
 
Շինարարություն
 
2021թ. հունվար-օգոստոսին Արցախում կատարվել է 36839.3 մլն դրամի շինարարություն` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 8.5 %-ով ավելի:
 
Իրականացված շինարարության շուրջ 14.8%-ը կազմակերպությունների, 39.5 %-ը մարդասիրական օգնության, 42.3 %-ը` պետական բյուջեի միջոցներով է ֆինանսավորվել:
 
Ըստ տնտեսական գործունեության տեսակների՝ շինարարության 42.6%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 23.4 %-ը՝ փոխադրումներին և պահեստային տնտեսությանը, 12.5 %-ը՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտին:

  • Կիսվել: