երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ԱՀ առողջապահության նախարարն այցելել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան

ԱՀ առողջապահության նախարարն այցելել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է ԱՀ ԱՆ «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ։

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ գործադիր տնօրեն Լիլիթ Նազարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է կայանի շենքային պայմաններին, հանդիպել բուժանձնակազմի հետ։
 
Քննարկվել են դեղորայքային և բժշկական պարագաների ապահովածության, շտապ օգնության մեքենաների հագեցվածության, կանչերի հաճախականության, մատուցվող ծառայությունների որակի և շրջանային բնակավայրերում դրանց հասանելիության վերաբերյալ մի շարք հարցեր։
 
Նախարարը լսել է բուժանձնակազմի կողմից հնչեցված հարցրերը և տվել համապատասխան հանձնարարականեր կայանի հետագա աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար։

  • Կիսվել: