երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ԱՀ առողջապահության նախարարն այցելել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և նախարարության ենթակա բժշկական պահեստ

ԱՀ առողջապահության նախարարն այցելել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և նախարարության ենթակա բժշկական պահեստ

Արցախի Առողջապահության նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանը այսօր՝ մարտի 20-ին նախարարության ներկայացուցիչների հետ այցելել է ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և նախարարության ենթակա բժշկական պահեստ։

Այցի շրջանակներում նախարարը շրջել և ծանոթացել է ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքի և պահեստի շենքային պայմաններին։

Քննարկվել են պահեստում առկա բժշկական նշանակության ապրանքների պահպանման, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման հետ կապված հարցեր։

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը իր հերթին ներկայացրել է բուժհիմնարկում տիրող իրավիճակը՝ դեղերի ապահովածության, անհրաժեշտ սարքավորումների համալրման և ընթացիկ աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։

  • Կիսվել: