երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՀ Առողջապահության նախարարն Ասկերանի և Մարտունու բուժմիավորումներում ծանոթացել է դեղորայքով ապահովվածությանը և տեխնիկական հագեցվածությանը

ԱՀ Առողջապահության նախարարն Ասկերանի և Մարտունու բուժմիավորումներում ծանոթացել է դեղորայքով ապահովվածությանը և տեխնիկական հագեցվածությանը

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը այցելել է Մարտունու շրջան՝ Ննգիի բուժակ մանկաբարձական կետ, Բերդաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա, ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մարտունու շրջանային բաժին, ինչպես նաև Ասկերանի շրջանային բուժմիավորում  և ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Возможно, это изображение 6 человек, ребенок, люди стоят и в помещении
Գործադիր տնօրենների ուղեկցությամբ նախարարը շրջել և ծանոթացել է բուժհիմնարկների շենքային պայմաններին, դեղորայքային ապահովածությանը, մատուցվող ծառայություններին և տեխնիկական հագեցվածությանը:

Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении
Լսելով բուժանձնակազմի կողմից բարձրացված հարցերին, նախարարը տվել է համապատասխան պարզաբանումներ՝ հավաստիացնելով, որ շրջանային բուժմիավորումները մշտապես կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում:

Возможно, это изображение 2 человека и в помещении
Վարդան Թադևոսյանը իր գոհունակությունն է հայտնել Ասկերանի շրջանային բուժմիավորման բուժանձնակազմին նման շենքային պայմաններում աշխատանքը պատշաճ ձևով իրականացնելու համար։

Возможно, это изображение 7 человек и люди стоят

Возможно, это изображение 4 человека, люди стоят и в помещении

  • Կիսվել: