երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՀ առողջապահության նախարար հանդիպել է նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և դեղատների տնօրենների հետ

ԱՀ առողջապահության նախարար հանդիպել է նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և դեղատների տնօրենների հետ

Արցախի Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը հրավիրել է հանդիպում-քննարկում նախարարության ստորաբաժանումների պատասխանատուների և հանրապետության դեղատների տնօրենների մասնակցությամբ։

ԱՀ Առողջապահության նախարարության բժշկական օգնության և կազմակերպման բաժնի վարիչ Լուսինե Բախշիյանը ներկայացրել է նախարարության կողմից մշակված մանկական կաթնախառնուրդների համար նախատեսված տեղեկանքների տրամադրման և շրջանառության մեխանիզմները, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ համակարգելու կաթնախառնուրդների տրամադրումը։

ԱՀ Առողջապահության նախարարության դեղորայքային բաժնի վարիչ Նունե Բախշիյանը իր հերթին ներկայացրել է չգրանցված և ժամկետնանց դեղամիջոցների վաճառքի, ինչպես նաև այս օրերին դեղերի գների վերահսկման և մատչելիության հետ կապված մի շարք հարցեր։

Դեղատան տնօրենների կողմից հնչեցվել են մի շարք հարցեր և առաջարկներ՝ կարծիքներ փոխանակելով հետագա անելիքների շուրջ։

Հանդիպման վերջում նախարար Սամվել Ավետիսյանը իր գոհունակությունն է հայտնել դեղատան տնօրեններին այս ժամանակահատվածում նախարարության հետ սերտ աշխատելու համար և հավելել, որ հատկապես հիմա շատ կարևոր է աշխատել որպես մեկ թիմ։

  • Կիսվել: