երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԱՀ առողջապահական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների

ԱՀ առողջապահական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների

Այսօր՝ հունիսի 21-ին, Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ ԱՀ նախագահի հրամանագրով համակարգի մի խումբ նվիրյալներ արժանացել են ԱՀ «Վաստակավոր բժիշկ» կոչմանը, պետական նախարարի և առողջապահության նախարարի հրամանագրով պարգևատրվել պատվոգրերով, շնորհակալագրերով ու հուշանվերներով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմներում նահատակված  սպիտակ բանակի մարտիկների:

Нет описания.

Нет описания.
Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով հայրենանվեր ու անբասիր աշխատանքի համար:
«Արցախի նորագույն պատմությունը լի է բազմաթիվ դժվարություններով, պատերազմներով, հաղթանակներով ու փորձություններով: Այդ ամենն անհամեմատ ավելի ծանր, գուցե նաև անհաղթահարելի կլիներ, եթե չլինեին բուժաշխատողները: Արցախի բուժաշխատողները աստվածային առաքելության կրողներն են, այն օղակը, առանց որի անհնար է պատկերացնել կյանքն Արցախում»,-ասել է Գ. Ներսիսյանը:
Нет описания.
Нет описания.
Нет описания.

ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանի խոսքով՝  բուժաշխատողները վայելում են հանրության սերն ու հարգանքը:
 
«Նրանք իրենց աշխատանքը կատարում են ոչ միայն որպես անհատներ, այլև՝ որպես թիմ:
 
Ես ուրախ եմ, որ նրանք կարողանում են իրենց աշխատանքը կազմակերպել այնպես, որ կարողանանք վստահ ասել, որ  համակարգը գործում է»,-ասել է Վ. Թադևոսյանը:
 
Нет описания.
Հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ բժիշկ-թերապևտ Լյուբա Հարությունյանը մեզ հետ զրույցում շնորհակալություն է հայտնել իր կեսդարյա աշխատանքը գնահատելու և ԱՀ «Վաստակավոր բժիշկ» կոչմանն արժանացնելու համար:
Нет описания.

Нет описания.

«Աշխատանքային գործունեության հենց սկզբից իմ նպատակն էր բարեխղճորեն ծառայել ժողովրդին, և կարծում եմ, որ դա ինձ հաջողվել է:

Այսօր մեր՝ բուժաշխատողներիս պարտքն է ավելի ուշադիր լինել մեր հայրենակիցների նկատմամբ։

Նրանց պետք է տանք ոչ միայն մեր մասնագիտական գիտելիքները, այլև մեր ջերմությունը, հոգատարությունն ու գթությունը»,-ասել է Լ. Հարությունյանը:

Нет описания.Нет описания.

  • Կիսվել: