հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՀ ԱՆ-ում տեղի են ունեցել շրջափակման պայմաններում սահանափակ գործառույթների իրականացման և ընթացիկ աշխատանքերի կարգավորման վերբերյալ քննարկումներ

ԱՀ ԱՆ-ում տեղի են ունեցել շրջափակման պայմաններում սահանափակ գործառույթների իրականացման և ընթացիկ աշխատանքերի կարգավորման վերբերյալ քննարկումներ

Արցախի Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն նախարարության խորհրդատուների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, հայտնում են ԱՀ ԱՆ-ից:

Ողջունելով ներկաներին, նախարարը շնորհակալություն է հայտնել բոլորին մանավանդ այս օրերին իրենց մասնագիտական փորձով հանձնաժողովի գործունեությանը աջակցելու համար։

Խորհրդակցության ընթացքում նախարարության իրավաբանական և լիցենզավորման բաժնի վարիչ Լուսինե Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարի կողմից հաստատված խորհրդատուների աշխատակարգը։

Տեղի է ունեցել շրջափակման պայմաններում սահանափակ գործառույթների իրականացման և ընթացիկ աշխատանքերի կարգավորման վերբերյալ քննարկումներ։ Խորհրդատուները բարձրացրել են մի շարք հարցրեր, ինչպես նաև հանդես եկել առաջարկություններով։

Խորհրդակցության վերջում նախարարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և հավելել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։

  • Կիսվել: