կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱՀ ԱԳ նախարարի տեղակալը, ԱՀ պետնախարարի խորհրդականն ու ԱՀ ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԱՀ ԱԳ նախարարի տեղակալը, ԱՀ պետնախարարի խորհրդականն ու ԱՀ ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանի և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ հանդիպել ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

՛՛Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։

Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: