երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ադրբեջանը վերլուծում է Արցախում առկա պրոբլեմները, և ջանքեր գործադրում դրանք խորացնելու համար․ մեր խոսքերի և գործելաոճի մեջ պետք է չափազանց զգույշ լինենք․ Արայիկ Հարությունյան

Ադրբեջանը վերլուծում է Արցախում առկա պրոբլեմները, և ջանքեր գործադրում դրանք խորացնելու համար․ մեր խոսքերի և գործելաոճի մեջ պետք է չափազանց զգույշ լինենք․ Արայիկ Հարությունյան

 Այսօր արտաբերած ամեն մի բառ հակառակորդին հնավորություն է տալիս քաղաքական հարթակում և ընդհանուր սոցիալ-տնտեսական առումով պլանավորելու իր հաջորդ քայլը։ Այս մասին այսօր Արցախի խորհրդարանում ընդգծեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նպատակը մեկն է՝ ճնշել առավելագույն չափով՝ պառակտելու մեր հասարակությունը։ Երկրորդը՝ ստեղծել դժգոհության, բողոքի ալիքներ։ Ի՞նչ են անում։ Վերլուծում են այն բոլոր պրոբլեմները, որ առկա են հասարակության մեջ, և այդ պրոբլեմները զարգացնում։ Այդ պրոբլեմը բարձրաձայնելով, մենք հնարավորություն ենք տալիս դրանք ավելի խորացնել։ Խոսքի կառուցման առումով զգույշ պիտի լինենք»,- ասաց Արցախի նախագահը։

Հարությունյանն ասաց, որ մեծածավալ աշխատանք արդեն կատարվել է, և առաջիկայում լինելու են ավելի խիստ օրենդրական փոփոխություններ խուճապ տարածողների վերաբերյալ․

«Դավաճանությունը դա է, ժողովուրդ, ոչ միայն գաղտնի ինֆորմացիա տալը։ Դավաճանութունը այն է, որ երեկ մեկը, իբր ակտիվ քաղաքական գործիչ, տարածում է, որ քաղաքում վաճառում են ադրբեջանական ապրանք։ Երբ որ արդեն ձերբակալում են, ասում է՝ գիտե՞ս բա, ոմն մի աղջիկ է տվել [լուսանկարները], և ես չեմ ճշտել։

Իհարկե, դա սադրանք է, պառակտում է, երկիրը քանդելու, կործանելու ամենամեծ դավաճանությունն է։ Մենք պիտի ուշադիր լինենք նման հարցերում։ Ընդհուպ, մենք օրեսնդրական փոփոխություններ պիտի մտցնենք, այս նույն հաղորդումները պիտի գաղնտիացնենք՝ սկսած բյուջեից, բյուջեի կատարումից, բյուջեի թվերից և այլն։ Այդ բոլորը պիտի գաղտնիացնենք, հույժ գաղտնի ընդհուպ»։

  • Կիսվել: