հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ադրբեջանը Ստեփանակերտում «վերաբնակեցնում է հարկադիր տեղահանվածներին»

Ադրբեջանը Ստեփանակերտում «վերաբնակեցնում է հարկադիր տեղահանվածներին»

Ադրբեջանի փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական ​​կոմիտեն հայտնել է, որ Ստեփանակերտում պատրաստվում են վերաբնակեցնել ՛՛այդ տարածքից հարկադիր տեղահանվածներին՛՛, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Մասնավորապես՝ պետական ​​կոմիտեից հայտնել են, որ ՛՛հարկադիր տեղահանվածներին մշտական ​​բնակություն է տրամադրվում միայն այն բնակավայրերում, որտեղ նրանք գրանցված են՛՛:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Լեռնային Ղարաբաղում 140 հազար մարդու վերաբնակեցնելու մտադրության մասին:

 

 

  • Կիսվել: