շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանը փորձում է ավելի մեծացնել արցախցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների շարքը․

Ադրբեջանը փորձում է ավելի մեծացնել արցախցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների շարքը․

Ադրբեջանական ողջ ապարատը կեղծ փաստաթղթեր է հրապարակում, ֆեյք բանախոսներ գտնում, ովքեր պնդում են, թե ադրբեջանական անցակետից առևանգված արցախցին ռազմական հանցագործություններ է արել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իսկ իրականում Ադրբեջանը գործի է դրել Արցախին նվաճելու հերթական ծրագիրը, ինչը մի կողմից սպասելի էր, մյուս կողմից ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է ավելի մեծացնել արցախցիների նկատմամբ իրականացվող հանցագործությունների շարքը:

Ադրբեջանի հակաիրավական, հակամարդկային գործողությունների նպատակը մեկն է` հնազանդեցնել Արցախը, իսկ արցախցիների դիմադրությունը հունից հանում և միաժամանակ շտապեցնում է ադրբեջանցիներին»:

  • Կիսվել: