երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից. ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից. ԵԽ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Ադրբեջանը կոպտորեն խախտում է Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, ինչը դատապարտելի է։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
 
«Դատապարտելի է, որ Եվրախորհրդի անդամ երկիրը կոպտորեն խախտում է ԵԽ կանոնադրությունը և արժեքները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի ուժի և հարկադրանքի կիրառումից, հարգի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքները, վերացնի շրջափակումը», - գրել է նա։
Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն իր գրառմանը կից ներկայացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հրապարակած տեսանյութը, որտեղ խոսվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին։
Նշվում է նաև, որ 400 տոննա մարդասիրական բեռն արդեն 16 օր է՝ հնարավոր չէ հասցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որը տառապում է թերսնուցման և դեղորայքի պակասի պատճառով։

  • Կիսվել: