երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ադրբեջանը ներկայացրել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի իր տարբերակը

Ադրբեջանը ներկայացրել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի իր տարբերակը

Ադրբեջանը ներկայացրել է Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի իր տարբերակը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բլինքենն այս առնչությամբ գրառում էր արել իր թվիթերյան էջում՝ նշելով, որ արտահայտել է իր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմալ կապակցությամբ:

Միևնույն հեռախոսազրույցի վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Այսպես, ըստ ադրբեջանական կողմի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, նաև ընդգծել է Լաչինի միջանցքով տեղաշարժի կարևորությունը:

Բաքուն վստահեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղարը նաև ՛՛ուրիշ՛՛ այլընտրանքային ճանապարհներ է նշել։ Ամերիկացի պաշտոնյան խոսել է նաև բանակցություններում դրական դինամիկայի պահպանման կարևորության մասին։

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տարանցման հրատապ անհրաժեշտությունը։
 
Նա նաև ընդգծել է այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջման անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական մատակարարումները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

  • Կիսվել: