երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ադրբեջանը մտադիր է 2023-ին Արցախի օկուպացված տարածքներում բնակեցնել շուրջ 10.000 մարդ

Ադրբեջանը մտադիր է 2023-ին Արցախի օկուպացված տարածքներում բնակեցնել շուրջ 10.000 մարդ

Ընթացիկ տարվա վերջի դրությամբ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Արցախի օկուպացված տարածքներում բնակեցնել ընդհանուր առմամբ մոտ երկու հազար ընտանիք, այսինքն շուրջ 10.000 մարդ:

Ինչպես գրում է haqqin.az-ը, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը:

Վերջինս մանրամասնել է, որ Բերձոր քաղաքում կբնակեցվի 700, իսկ Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո և Սուս գյուղերում՝ 400 ընտանիք:

Բացի այդ, նախատեսվում է Ֆիզուլի (Վարանդա) քաղաք վերադարձնել 267, իսկ Զանգելանի (Կովսական) շրջանի Աղալի գյուղ՝ մոտ 100 ընտանիք»,- հավելել է Հուսեյնովը։

  • Կիսվել: