երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությանն այն մասին, որ իբրև թե Շուշիի շրջանում ադրբեջանական ռազմական բեռնատարը պայթել է հայկական կողմի տեղադրած ականի պատճառով, ինչի հետևանքով կա երեք վիրավոր:

՛՛Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր այսօր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:

Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար՛՛,-ասված է ԱՀ տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: